Բաժին. Տնտեսական

2024թ. հունվար-սեպտեմբերին ինտերնետ հասանելիության ոլորտի հասույթն աճել է 7․5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 123,457.5 մլն դրամ։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 3․1%-ով։

Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 26․4%-ով և հասույթը կազմել է 1,353.1 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 4․8%-ով և կազմել 7,419.1 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 4․2%-ով, իսկ հասույթը կազմել է 114,685.3 մլն դրամ։

Հեռագրական ծառայություններից ստաված հասույթը նվազել է 3․7%-ով և կազմել 1.8 մլն դրամ։

Մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ոլորտում արձանագրվել է 3․7% անկում, իսկ հասույթը կազմել է 6,153.1 մլրդ դրամ։

Բջջային կապի ոլորտում հասույթը կազմել է 30,641.9 մլն դրամ՝ անկում 2․8%-ով։

Ինտերնետ հասանելիության ոլորտում արձանագրվել է 7․5% աճ և հասույթը կազմել է 60,314.1մլն դրամ։

Արբանյակային հասանելիության (բացառությամբ ինտերնետի) ծառայություններից ստացվել է 6.3 մլն դրամ հասույթ և գրանցվել է անկում 62․3%-ով:

Այլ ծառայություններից ստացվել է 13,482.1 մլն դրամ հասույթ և գրանցվել է աճ՝ 13%-ով։

Share