Բաժին. Տնտեսական

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են ՏՏ ոլորտի աշխատակիցները. 2024թ. սեպտեմբեր

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 279,279 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 349,394 դրամ, իսկ կանանց աշխատավարձը՝ 212,465 դրամ։

ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է.

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի (ներառյալ ՏՏ) մասնագետները՝ 835,840 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 1,009,529 դրամ, իսկ կանանց դեպքում՝ 597,832 դրամ։

Երկրորդ հորիզոնականում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն է։ ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 809,417 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 1,340,318 դրամ, իսկ կանանցը՝ 454,920 դրամ։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ՝ 478,763 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 499,752 դրամ, իսկ կանանցը՝ 353,482 դրամ։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝  377,488 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 423,265 դրամ, իսկ կանանցը՝ 343,436 դրամ։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 330,896 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 424,509 դրամ, իսկ կանանցը՝ 246,087 դրամ։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 303,229 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 325,003 դրամ, իսկ կանանցը՝ 251,880 դրամ։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 285,481 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 311,653 դրամ, իսկ կանանցը՝ 259,241 դրամ։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 279,126 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 282,534 դրամ, իսկ կանանցը՝ 262,826 դրամ։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 257,240 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 379,409 դրամ, իսկ կանանցը՝ 221,947 դրամ։

Շինարարություն՝ 246,014 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 245,868 դրամ, իսկ կանանցը՝ 247,538 դրամ։

Մշակող արդյունաբերություն՝ 234,612 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 292,373 դրամ, իսկ կանանցը՝ 164,386 դրամ։

Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 206,433 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 252,241 դրամ, իսկ կանանցը՝ 157,982 դրամ։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 193,544 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 202,374 դրամ, իսկ կանանցը՝ 167,381 դրամ։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 199,850 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 221,276 դրամ, իսկ կանանցը՝ 170,613 դրամ։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 189,874 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 200,486 դրամ, իսկ կանանցը՝ 170,047 դրամ։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 187,399 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 208,615 դրամ, իսկ կանանցը՝ 146,944 դրամ։

Կրթություն՝ 156,364 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 171,854 դրամ, իսկ կանանցը՝ 151,798 դրամ։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 153,676 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 188,983 դրամ, իսկ կանանցը՝ 126,756 դրամ։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 141,267 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 159,506 դրամ, իսկ կանանցը՝ 127,260 դրամ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share