LNG - Liquified natural gas tanker with gas tanks powered with h2 hydrogen engines on the ocean, essentail deliver LNG. selective focus. 3d rendering
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները դիմում են ուղարկել Եվրամիություն՝ առաջարկելով ներդաշնակեցնել ներմուծման եվրոպական ստանդարտները մեթանի օգտագործման ամերիկյան ստանդարտներին: Նման ընթացակարգը կարող է հեշտացնել ԱՄՆ-ին հեղուկացված բնական գազի արտահանումը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր ձեռքն ընկած փաստաթուղթը:
«Մենք հասկանում ենք, որ այս գործընթացը կարող է որոշ ժամանակ տևել, բայց մենք կցանկանայինք որքան հնարավոր է շուտ սկսել բանակցությունները՝ ապահովելու ԱՄՆ-ից Եվրոպա բնական գազի շարունակական կայուն մատակարարումը», – մեջբերում է գործակալությունը փաստաթղթից մի հատված, որն ուղարկվել է ԵՄ՝ Բայդենի վարչակազմի կողմից:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բուդապեշտում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ Եվրամիությունը դեռ շատ բնական գազ է ստանում Ռուսաստանից, և այն պետք է փոխարինվի ամերիկյան գազով:
Հիշեցնենք՝ ԵՄ-ն 2021-2023 թվականներին մի քանի անգամ կրճատել է Ռուսաստանի Դաշնությունից գազի ներմուծումը: Միաժամանակ ռուսական հեղուկացված բնական գազի գնումներն ավելացել են ավելի քան երկու անգամ և հասել 18 միլիարդ խմ-ի: Բացի այդ, ինչպես հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները, ԵՄ երկրները կտրուկ ավելացրել են խողովակաշարով ռուսական գազի վերաարտահանումը Թուրքիայի տարածքով: