Բաժին. Տնտեսական

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-սեպտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 13․12 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 54․23%-ով կամ 4․6 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 228․99%-ով կամ 5․31 մլրդ դոլարով և կազմել 7․63 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 58․16%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 776․1 մլն դոլար, +7․62% կամ +55 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 5.91%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 578․9 մլն դոլար, -17․58% կամ -123․5 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 4.41%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 449․6 մլն դոլար, +2․35% կամ +10․3 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 3․43%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 336․2 մլն դոլար, -24․22% կամ -107․5 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.56%-ը։

Գերմանիան վեցերորդն է՝ 317․8 մլն դոլար, -26․66% կամ -115․5 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 2․42%-ը։

Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 281․1 մլն դոլար, -59․48% կամ -412․6 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 2.14%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 253 մլն դոլար, +2․45% կամ +6․04 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.93%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 139․2 մլն դոլար, +2․52% կամ +3․4 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.06%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 98․3 մլն դոլար, -10․3% կամ -11․3 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0․75%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 17․22%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 212․15%-ով և կազմել 7․82 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 219․87%-ով և կազմել 7․74 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 14․78%-ով և կազմել 1․46 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 7․48 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +3․4 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․17 մլրդ դոլար՝ -4․2%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 439․4 մլն դոլար՝ +1․8%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 303․4 մլն դոլար՝ -29․2%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 282․5 մլն դոլար է՝ -44․9%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 265․8 մլն դոլար՝ -1․1%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 117․7 մլն դոլար՝ +39․2%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 107․3 մլն դոլար՝ -3․2%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 86․7 մլն դոլար՝ -70․6%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 76․5 մլն դոլար՝ -36․6%։

Share