Բաժին. Տնտեսական

ՓԵՏՐՎԱՐԻՆ ԱՄՆ-Ի ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԶՈՒՏ ՆԵՐՀՈՍՔԸ ԿԱԶՄԵԼ Է 53.6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2013 թվականի փետրվարին ԱՄՆ-ի տնտեսություն կապիտալի զուտ ներհոսքը կազմել է 53,6 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Ըստ վերանայված տվյալների՝ հունվարին ամերիկյան տնտեսություն կապիտալի զուտ ներհոսքը կազմել է 116,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերի խոշորագույն պահառու երկիրը շարունակում է մնալ Չինաստանը, որը փետրվարին կարողացել է առավել ամրապնդել իր դիրքը: Հաշվետու ամսում Չինաստանը 8,7 մլրդ  ԱՄՆ դոլարով մեծացրել է իր ձեռքում կենտրոնացված ամերիկյան պարտատոմսերի ծավալն՝ այն հասցնելով 1 տրիլիոն 222,9 մլրդ ԱՄՆ դոլարի: Միևնույն ժամանակ, Ճապոնիան 6,8 մլրդ ԱՄՆ դոլարով կրճատել է իր մոտ «պահվող» ամերիկյան գանձապետական պարտատոմսերի ծավալը՝  ընդհանուր ցուցանիշը հասցնելով 1 տրիլիոն 97,1 մլրդ ԱՄՆ դոլարի:

Share