Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Չինաստանը և Իսլանդիան ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր: Կողմերը վստահ են, որ համաձայնագրի շրջանակներում նախատեսվող փոխադարձ «առևտրային փոխզիջումները» հնարավորություն կտան իրականացնել առավել արդյունավետ առևտրատնտեսական համագործակցություն:

Հատկանշական է, որ սա առաջին անգամն է, որ Չինաստանի և եվրոպական երկրի միջև ստորագրվում է նման համաձայնագիր:

Նշենք, որ Չինաստանի և Իսլանդիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն ունեն շուրջ վեց տարվա պատմություն:

Ինչպես փաստում են վերլուծաբաններն՝ իր այս քայլով Իսլանդիան  փորձում է հնարավորիս շուրջ վերացնել 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և վերականգնել տնտեսական աճի մինչճգնաժամային համեմատաբար բարձր տեմպերը:

2012 թվականի Չինաստանում իսլանդական ապրանքների վաճառքի ծավալը կազմել է շուրջ 64 մլն ԱՄՆ դոլար:

Share