Բաժին. Տնտեսական

FORD-Ը ՄՏԱԴԻՐ Է ԳՐԱՎԵԼ ՉԻՆԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ

Ամերիկյան երկրորդ խոշորագույն ավտոարտադրող ընկերությունը՝ Ford Motor Co.-ն, մտադիր է մինչև 2015 թվականը կրկնապատկել իր մասնաբաժինը չինական ավտոշուկայում: Սպասվում է, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում Ford-ն իր մասնաբաժինն աշխարհի խոշորագույն ավտոշուկայում կհասցնի 6%-ի:

Ford-ի ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության համաձայն՝ Չինաստանում Ford-ի ներկայացուցչությունն արտադրության ծավալների ընդլայնման նպատակով արդեն իսկ ծախսել է 4,9 մլրդ ԱՄՆ դոլար:

Ford-ը հստակ նպատակ է հետապնդում՝ առաջիկա տարիներին չինական ավտոշուկայում առաջ անցնել Volkswagen AG-ից և General Motors Co.-ից:  

Կանխատեսվում է, որ մինչև 2020 թվականը Չինաստանում Ford-ը տարեկան կիրացնի 30-32 մլն ավտոմեքենա:

Share