Բաժին. Տնտեսական

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՏՆՕՐԵՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Լուրջ փոփոխություններ են սպասվում ոչ միայն Սյունիքի մարզային իշխանություններում, այլև մարզի խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմում։ Ինչպես գրում է 168.am-ը՝ լուրեր են շրջանառվում, որ կադրային փոփոխություններ կլինեն Հայաստանի խոշորագույն հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Նշվում է, որ ԶՊՄԿ-ի նոր տնօրեն է նշանակվելու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը, իսկ կոմբինատի ներկայիս տնօրեն Մաքսիմ Հակոբյանը շարունակելու է մնալ ընկերության բաժնետեր:

Share