Բաժին. Տնտեսական

ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ» ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

Միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը վերանայել է Չինաստանի պետական պարտատոմսերի մասով կանխատեսումը և այն «լավատեսական»-ից իջեցրել մինչև «կայուն» մակարդակ: Միևնույն ժամանակ, վարկանիշը պահպանվել է անփոփոխ՝ Aa3:

Նշենք, որ ավելի վաղ Fitch Ratings գործակալությունը Չինաստանի վարկանիշը «А+» մակարդակից իջեցրել է մինչև «АА-»:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Չինաստանը գրանցել է 7,7% տնտեսական աճ: 2012 թվականի չորրորդ եռամսյակում ցուցանիշը կազմել էր 7,9%:

Share