Բաժին. Տնտեսական

GOOGLE. ՄԻՆՉԵՎ 2020Թ.-Ը ԵՐԿՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲՆԱԿԻՉ ԿՈՒՆԵՆԱ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊ

Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը հանդես է եկել կանխատեսմամբ, ըստ որի՝ մինչև 2020 թվականը երկրագնդի վրա չի լինի մեկը, ով միացված չի լինի ինտերնետին:

Շմիդտի նման հայտարարությունը մեծ քննարկումների առիթ է դարձել: Ոմանք այս տեսակետը համարել են չափազանց լավատեսական:

Նշենք, որ ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ այսօր երկրի յուրաքանչյուր երեք բնակչից միայն մեկն ունի ինտերնետ կապ:

Share