Բաժին. Տնտեսական

JOHNSON & JOHNSON-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇԱՀՈՒՅԹՈՎ

Ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերությունն ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 10,6%-ով և կազմել 3,467 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, J&J-ի վաճառքի ծավալներն աճել են 8,5%-ով և կազմել 17,5 մլրդ ԱՄՆ դոլար:
Johnson & Johnson-ը հիմնադրվել է 1886 թվականին: Վերջինիս են պատկանում Johnson’s baby, o.b., Clean & Clear, Reach և այլ ապրանքային նշաններ:
Share