Բաժին. Տնտեսական

GM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼԻ 3.6% ԱՃ

2013 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամերիկյան ավտոարտադրող General Motors (GM) ընկերությունը գրացնել է վաճառքի ծավալի 3,6% աճ: Հաշվետու երեք ամսում GM-ը վաճառել է 2,36 մլն ավտոմեքենա:

Վաճառքի ծավալների առավել տպավորիչ ցուցանիշ GM-ը գրանցել է ԱՄՆ-ում և Չինաստանում: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ԱՄՆ-ում GM-ի վաճառքի ծավալներն աճել են 9,3%-ով և կազմել 665 հազար միավոր, իսկ Չինաստանում՝ 9,6%-ով և հասել 816 հազարի:

Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում Volkswagen AG-ի (VW) վաճառքի ծավալներն աճել են 5,1%-ով և կազմել 2,27 մլն միավոր:

Share