Բաժին. Տնտեսական

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՅԻՆ «ԽՆԱՅԲԱՆԿԻ» ԱՎԱՆԴՆԵՐԸ

Ադրբեջանը փոխհատուցում է Սովետական Միության ժամանակ ադրբեջանցիների կողմից «Խնայբանկ»-ում ներդրված ավանդները: 2013թ. ապրիլի 1-ի դրությամբ փոխհատուցվել է 589.9 մլն մանաթ, որը կազմում է 751 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2012թ. մարտին Իլհամ Ալիևը որոշում էր ընդունել Սովետական Ադրբեջանի «Խնայբանկ»-ում երկրի քաղաքացիների կողմից ներդրված բոլոր ավանդների վերադարձման մասին: 

Որոշման համաձայն՝ յուրաքանչյուր սովետական 2000 ռուբլին համարժեք է 75 ԱՄՆ դոլարի, այսինքն՝ մեկ ռուբլու դիմաց կփոխհատուցվի 0,0375 ԱՄՆ դոլար: Այս գործակիցը վերաբերում է միայն մինչ 2000 ռուբլի գումարներին: 

Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով, 1992թ. հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի «Խնայբանկ»-ում բացված է եղել 2,4 մլն հաշվեհամար: 

Ըստ հաշվարկների՝ ամբողջ գումարի փոխհատուցման համար հարկավոր է շուրջ 1 մլրդ մանաթ՝ 1,27 մլրդ ԱՄՆ դոլար:

Share