Ի՞նչ դասընթաց է
Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքի նոր հնարավորություն է առաջարկում Շնագիտական կենտրոնում։ Եթե կենդանասեր եք, սիրում եք աշխատանքը շների հետ, ուզում եք մասնագիտանալ շնագիտության ոլորտում և նպաստել երկրի անվտանգության ապահովմանը, ապա սա Ձեր հնարավորությունն է: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը հայտարարում է նախապատրաստական դասընթացի մեկնարկի մասին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներն աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան ՊԵԿ շնագիտական կենտրոնի մաքսային ծառայության պաշտոններում։
Ի՞նչ կսովորեք դասընթացի ընթացքում
Ի՞նչ կկարողանաք անել դասընթացի ավարտին
Դասընթացի ավարտին կկարողանաք իրականացնել մաքսանենգության առարկաների հայտնաբերման, մաքսային հսկողության ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներին ծառայողական շների մասնակցության ապահովման, ինչպես նաև ծառայողական շների ցեղատեսակային բազմացման, բնական և աշխատանքային հատկանիշների բարելավման աշխատանքներ։
Ովքե՞ր կարող են մասնակցել
Դասընթացին կարող են դիմել և մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, կենդանասեր և ֆիզիկապես պատրաստված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Ինչպե՞ս դիմել դասընթացին
Դասընթացին դիմելու համար անհրաժեշտ է hr@petekamutner.am էլեկտրոնային հասցեին ուղարկել պահանջվող փաստաթղթերը․
Փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունից հետո ընտրված դիմորդները կանցնեն հարցազրույց և կմասնակցեն դասընթացին։
Ե՞րբ դիմել դասընթացին
Դասընթացին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև 2024 թվականի դեկտեմբերի
15-ը, ժամը՝ 18:00-ն ներառյալ։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ 095 52 00 67 կամ (010) 30 35 21 հեռախոսահամարներով:
Դասընթացի հայտարարությունը։
Մասնակցի՛ր դասընթացին և դարձրո՛ւ հետաքրքրությունդ մասնագիտական աշխատանք։