Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԵԼ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում աղքատության մակարդակը զգալիորեն կրճատվել է: Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի զեկույցում:

Ըստ իրականացված ուսումնասիրությունների՝ եթե 1981 թվականին երկրի բնակչության գրեթե կեսի օրական առավելագույն տնօրինվող եկամուտը կազմում էր 1,25 ԱՄՆ դոլար, ապա վերջին մի քանի տարիներին նման ցածր եկամուտ է ունի երկրի բնակչության 21%-ը:

Միևնույն ժամանակ, սակայն, ամբողջ աշխարհում շուրջ 1,2 մլրդ մարդ դեռևս շարունակում է ապրել աղքատության մեջ:

Համաշխարհային բանկն իր առջև խնդիր է դրել՝ մինչև 2030 թվականը զգալիորեն կրճատել ծայրահեղ աղքատ բնակչության թիվը: Նշվում է, որ իրականացված ծրագրերն ու ձեռքբերված արդյունքները վկայում են, որ հնարավոր է աշխարհում վերացնել ծայրահեղ աղքատությունը:

Share