Բաժին. Տնտեսական

TESCO-Ն ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ

Մանրածախ առևտրով զբաղվող բրիտանական Tesco ընկերությունը որոշել է հեռանալ ամերիկյան շուկայից և փակել վնասով աշխատող իր Fresh & Easy խանութների ցանցը: Այն իր մեջ ներառում է 199 խանութ, որտեղ աշխատում է շուրջ 5 հազար մարդ:

Ինչպես գրում է Reuters-ը, նախորդ ֆինանսական տարում Tesco ընկերությունը դուրս է գրել, ընդհանուր առմամբ,  1,5 մլրդ ԱՄՆ դոլար, ինչի արդյունքում վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ Tesco-ի տարեկան շահույթը կրճատվել է: Այսպես, 2012-2013 ֆինանսական տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա փետրվարի 13-ին, Tesco ընկերության շահույթը մինչ հարկումը նվազել է շուրջ 51,5%-ով:

Նշենք, որ բրիտանական Tesco-ն, ամերիկյան Wal-Mart-ից և  ֆրանսիական Carrefour-ից հետո, վաճառքի ծավալներով աշխարհի երրորդ խոշոր մանրածախ առևտրային ցանցն է:

Tesco-ն ունի շուրջ 5,38 հազար առևտրային կետ՝ աշխարհի 14 երկրում:

Share