Բաժին. Տնտեսական

ՊԵԿ-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

«Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, 2013 թվականի հուլիսի 1-ից դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակներին ներկայացվող տեխնիկական պահանջները հաստատվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից: Ստորև ներկայացվում են դրոշմապիտակների որոշ տեխնիկական տվյալներ.

1. Դրոշմապիտակի չափերը՝ 13 մմ x 17 մմ

2. Դրոշմապիտակի տեսակը՝  պոլիմերային թաղանթից, ինքնասոսնձվող հիմքի վրա

3. Դրոշմապիտակների տրամադրումը՝ գլանափաթեթային (բաբինային), բաբինների ներքին տրամագիծը՝ 76.2 մմ, արտաքին տրամագիծը՝ մինչև 400մմ,  լայնությունը 15-20 մմ

Share