Բաժին. Տնտեսական

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

2012 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտին, Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդն աճել է 84%-ով և կազմել ռեկորդային 83,7 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին նշվում է Ճապոնիայի Ֆինանսների նախարարության հրապարակման մեջ:

Հաշվետու ֆինանսական տարում, նախորդ տարվա համեմատ, Ճապոնիայի արտահանման ծավալը կրճատվել է 2,1%-ով և կազմել 652,4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման ծավալն աճել է 3,4%-ով և կազմել 735,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա ամիսներին ճապոնական յենի փոխարժեքի սպասվող անկման պայմաններում երկրի արտահանումը կակտիվանա:  

Նշենք, որ 2011 ֆինանսական տարվա արդյունքներով Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի պակասուրդը կազմել էր 45,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Share