Բաժին. Տնտեսական

BANK OF NEW YORK MELLON-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ

Bank of New York Mellon Corp.-ն (BNY Mellon) ամփոփել է 2013 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում բանկը կրել է 237 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել էր 631 մլն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, բանկի ապահոված եռամսյակային հասույթը կրճատվել է 1%-ով և կազմել 3,613 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ բանկի վերահսկողության տակ գտնվող ակտիվների ընդհանուր ծավալն աճել է 9%-ով և կազմել 1,4 տրլն ԱՄՆ դոլար:

Bank of New York Mellon Corp.-ն հիմնադրվել է 2007 թվականին՝ Bank of New York Co. և Mellon Financial Corp. բանկերի միավորման արդյունքում: Բանկը գործունեություն է ծավալում աշխարհի 36 երկրում:

Share