Բաժին. Տնտեսական

G20-ԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ՈՐԴԵԳՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ֆինանսական «Մեծ քսանյակ»-ն (G20) անհանգստացած է Ճապոնիայի դրամավարկային քաղաքականությամբ և դրա հնարավոր բացասական հետևանքներով: Վաշինգտոնում կայացած G20-ի հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության մեջ նշվում է, որ Ճապոնիայի կառավարության որդեգրած՝ դրամավարկային քաղաքականության շարունակական մեղմացան մոտեցումը կարող է հանգեցնել գնաճի արագացման և տոկոսադրույքների բարձրացման:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին G20-ի երկրների ղեկավարներն ակտիվորեն քննարկել էին Ճապոնիայի ազգային արժույթի արժեզրկման և որպես դրա արդյունք՝ աշխարհում խորացող «արժութային պատերազմների» հարցերը:

Share