Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ «ԱՄԵՆԱԱՆՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ» ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ

2012 թվականի արդյունքներով Ֆրանսիային և Իսպանիային չի հաջողվել հասնել բյուջեի պակասուրդի «ցանկալի» ցուցանիշներին: Այս մասին են վկայում եվրոպական Eurostat վիճակագրական գործակալության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրական տվյալների՝  2012 թվականին Եվրոգոտու անդամ երկրներում բյուջեի պակասուրդը միջինում կազմել է ՀՆԱ-ի 3,7%-ը: 2011 թվականի համեմատ ցուցանիշը կրճատվել է, սակայն առանձին երկրներում պետական ֆինանսների մասով իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:

Այսպես, 2012 թվականի արդյունքներով Եվրոգոտու երկրորդ խոշոր տնտեսությամբ երկրի՝ Ֆրանսիայի բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 4,8%-ը՝ նպատակային  4,5% ցուցանիշի դիմաց, իսկ Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել է երկրի ՀՆԱ-ի 7,1%-ը՝  նպատակային 6,3% ցուցանիշի դիմաց:

Նշենք, որ 2011 թվականին Եվրոգոտու երկրներում բյուջեի պակասուրդը միջինում կազմել էր ՀՆԱ-ի 4,2%-ը:

Share