Բաժին. Տնտեսական

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը կարծում է, որ Եվրոգոտուն անհրաժեշտ է բանկային միություն: Բանն այն է, որ ներկայիս ճգնաժամի պայմաններում բացահայտվել են առկա բանկային  համակարգի մի շարք թերություններ, որոնք պահանջում են լուծում, ինչն իր հերթին ենթադրում է կենտրոնական վերահսկողության ընդհանուր կանոնների սահմանանում: Միևնույն ժամանակ, սակայն, դեռևս չկա հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի եվրոպական միասնական բանկային համակարգը:

Պաշտոնյաների և վերլուծաբանների մի մասը կարծում է, որ բանկային միությունը պետք է ունենա երեք հիմնական բաղադրիչ`  եվրոպական բանկային վերահսկողության միասնական մարմին, սնանկացած բանկերի հետ աշխատանքը կարգավորող մարմին, ներդրողների շահերը պաշտպանող միասնական համակարգ:

Միևնույն ժամանակ, պաշտոնյաների մի հատաված էլ վստահ է, որ Եվրոգոտու բանկային միության ստեղծման համար անհարժեշտ է ձևավորել երկու փոխկապակցված բաղադրիչ` միասնական վերահսկող մեխանիզմ և բանկերի ֆինանսական առողջացման մեխանիզմ:

Նշենք, որ ներկայում Եվրոգոտում բանկային ավանդները հասնում են 11 տրիլիոն եվրոյի:

Share