Բաժին. Տնտեսական

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Զարգացման հայկական գործակալության նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել է հայ-լեհական գործարար համաժողով, որին մասնակցել է լեհական 9 ընկերություն՝ ներկայացնելով արդյունաբերական տարբեր ոլորտներ (նախագծային լուծումներ, քարի մշակում, ինժեներային գեոդեզիա, շինարարական նյութեր, ձուլվածքային կառուցվածքներ,  գանձապահարանների սարքավորումների արտադրություն, բնական աղբյուրի ջուր): Համաժողովի շրջանակներում լեհ գործարարները հանդիպումներ են ունեցել համապատախան ոլորտները ներկայացնող հայ գործարարների հետ:

Սպասվում է, որ միջոցառումը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: 

Նշենք, որ 2012 թվականին Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը  կազմել է 42.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազ. ԱՄՆ դոլար և ներմուծումը` 41.8 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին և ներմուծվում են եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ և փայտից իրեր, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ և այլն:

ՀՀ-ում լեհական կապիտալով գործում են 12 ընկերություն:

Share