Բաժին. Տնտեսական

GENERAL MOTORS-Ը ԿԸՆԴԼԱՅՆԻ ԻՐ ԲԻԶՆԵՍԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Ամերիկյան General Motors ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Չինաստանում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել չորս նոր գործարան, որի արդյունքում առաջիկա երեք տարվա ընթացքում կստեղծվի 6 հազար նոր աշխատատեղ:  

Նշենք, որ 2012 թվականին GM-ը Չինաստանում վաճառել է 2,8 մլն ավտոմեքենա: Նախատեսվում է ցուցանիշը հասցնել տարեկան մինչև 5 մլն-ի:

2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Չինաստանում GM-ի վաճառքի ծավալներն աճել են 9,6%-ով և կազմել 816,4 հազար ավտոմեքենա:

Կանխատեսվում է, որ 2013 թվականին Չինաստանի ավտոշուկան կապահովի 7-8% աճ:  

Հատկանշական է, որ վերջին ժամանակահատվածում չինական ավտոշուկան սկսել է առավել գրավել համաշխարհային խոշոր ավտոարտադրողներին:

Եվրոպական ավտոարտադրող Daimler AG-ն Չինաստանի շուկայում Smart մակնիշի էլեկտրոմեքենաները վաճառքի հանելու թույլտվություն է ստացել:

Share