Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա մարտին, փետրվար ամսվա համեմատ, ԱՄՆ-ի անշարժ գույքի երկրորդային շուկայում գրանցվել է բնակարանների վաճառքի ծավալների «զուսպ» անկում: Հաշվետու ամսում ԱՄՆ-ում տարեկան կտրվածքով վաճառվել է  4,92 մլն բնակարան: Նշենք, որ փետրվարին ցուցանիշը կազմել էր 4,95 մլն: 

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ԱՄՆ-ում բնակարանների միջին գինն աճել է 11,8%-ով և կազմել 184,3 հազար ԱՄՆ դոլար:

Փորձագետները նշում են, որ ԱՄՆ անշարժ գույքի շուկայում նկատվող ակտիվությունը պայմանավորված է հիփոթեքային տոկոսադրույքների ցածր մակարդակով և զբաղվածության աճով:

Նշենք նաև, որ հաշվետու ամսում վաճառքի է հանվել 1,93 մլն բնակարան: 2012 թվականի մարտին ցուցանիշը կազմել էր 2,32 մլն:

Share