Բաժին. Տնտեսական

GOOGLE-Ը ԿՐԿԻՆ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Գերմանական Համբուրգ քաղաքի Տվյալների պաշտպանության գրասենյակը 145 հազար եվրոյով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը՝ Google Street View ծառայության վրա աշխատելիս անձնական տվյալներ հավաքագրելու համար:

Նշվում է, որ 2008-2010 թվականների ընթացքում Google Street View-ի համար նկարահանող մեքենան, շրջելով քաղաքի փողոցներով, միացել է անպաշտպան Wi-Fi ցանցերին՝ հավաքագրելով օգտագործողների անձնական տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների գաղտնաբառեր, նամակներ, նկարներ և բազմաթիվ այլ տվյալներ:

Այս կապակցությամբ Google-ը հայտարարել է, որ տվյալները հավաքագրվել են շատ պատահական կերպով և վստահեցրել, որ  հավաքագրված տվյալները վերլուծության չեն ենթարկվել:

Հատկանշական է, որ Google Street View մեքենաների միջոցով տվյալների հավաքագրման համար Google-ը տուգանվել է նաև այլ երկրներում:

Google Street View ծառայությունը  գործարկվել է 2007 թվականին:

Share