Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍԻ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ՎԱԽԵՑՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ

Կիպրոսի ճգնաժամը չի վախեցնում զբոսաշրջիկներին: Սպասվում է, որ այս տարի Կիպրոս կայցելի ավելի շատ զբոսաշրջիկ, քան անցյալ տարի: Կիպրոսի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուները վստահ են, որ երկրի զբոսաշրջության ոլորտի աճը «կապահովեն» ռուս զբոսաշրջիկները: Կանխատեսվում է, որ այս տարի Ռուսաստանից Կիպրոս կայցելի շուրջ 400 հազար զբոսաշրջիկ:

Վերլուծաբանները նշում են, որ Կիպրոսում զբոսաշրջիկների թվի աճին կարող է նպաստել նաև կառավարության այն որոշումը, որ թույլ է տալիս երկրի տարածքում  կառուցել խաղատուն:  

2012 թվականին Կիպրոս է այցելել 2,5 մլն զբոսաշրջիկ:

Share