Տնտեսական

2024թ.-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 45,620.8 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9.2%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 15․3%-ով և կազմել 12,367.2 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 20%-ով և կազմել 1,816.4 տոննա։

Share