Բաժին. Տնտեսական

FORD-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 15% ԱՃ

Ամերիկյան առաջատար ավտոարտադրող Ford Motor Co. ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթն աճել է 15,8%-ով և կազմել 1,61 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, մեկ սովորական բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,4 ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, ընկերության եռամսյակային հասույթն աճել է 10,5%-ով և կազմել 35,8 մլրդ ԱՄՆ դոլար: Հասույթի աճին նպաստել են ընկերության գործունեության դրական զարգացումները Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: 

Ford ընկերությունը հիմնադրվել է 1903 թվականին:

Share