Բաժին. Տնտեսական

VERIZON-Ը ԵՎ VODAFONE-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԳՈՐԾԱՐՔԻ

Verizon Communications հեռահաղորդակցական ընկերությունը մտադիր է բրիտանական Vodafone Group-ից հետ գնել Verizon Wireless ստորաբաժանումը: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 100 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Նշենք, որ ներկայում Verizon Wireless-ում Verizon Communications-ի բաժնեմասը կազմում է 55%: Մնացյալ 45%-ը պատկանում է Vodafone-ին:

Vodafone Group-ը հիմնադրվել է 1983 թվականին: Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի շուրջ 30 երկրում:

Verizon Communications-ը հիմնադրվել է 2000 թվականին՝ Bell Atlantic և GTE հեռահաղորդակցական ընկերությունների միավորման արդյունքում:

Share