Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 24%-ՈՎ, ԾԱԽՍԵՐԸ՝ 10%-ՈՎ

2013 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները, ըստ նախնական գնահատականների, կազմել են շուրջ 231.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 206.1 մլրդ դրամ: Արդյունքում, 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 25.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 7.5 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:

ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝  պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 22.3%-ով, ծախսերի գծով` 20.1%-ով: Միևնույն ժամանակ, եկամուտները և ծախսերը համապատասխանաբար 103%-ով և 88.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը:  

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու եռամսյակում, 2012 թվականի նույն եռամսյակի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.8%‑ով կամ շուրջ 44.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Միևնույն ժամանակ, ՀՀ պետական բյուջեի ծախսերն աճել են 10.3%-ով կամ 19.2 մլրդ դրամով:

Share