Բաժին. Տնտեսական

ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է 69.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում ՀՀ պետական բյուջեից սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանն ուղղվել է 69.5 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ այս գումարից շուրջ 49 մլրդ դրամը կազմել են կենսաթոշակները, 20.5 մլրդ դրամը` նպաստները:

Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 3.8%-ով կամ 2.5 մլրդ դրամով:

Share