Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ 40%-Ը ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՆ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2013թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանի արդյունաբերական արտադրանքի 40.2%-ը բաժին է ընկել Երևանին:

Արագածոտնին բաժին է ընկել 1.4%-ը, Արարատի մարզին` 9%-ը, Արմավիրին` 4.5%-ը, Գեղարքունիքին` 2.0%-ը, Լոռու մարզին` 6.0%-ը, Կոտայքին` 13.1%-ը, Շիրակին` 4.2%-ը, Սյունիքին` 17.3%-ը, Վայոց Ձորին` 0.6%-ը, Տավուշին` 0.7%-ը:

Share