Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ 24%-Ը ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է

Մարտին, փետրվար ամսվա համեմատ,  Եվրոգոտու անդամ 17 երկրում գործազրկության մակարդակն աճել է 0,1 տոկոսային կետով և կազմել 12,1%: Eurostat վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն՝  հաշվետու ամսում Եվրամիության երկրներում գործազրկության մակարդակը պահպանվել է նույն մակարդակում՝ 10,9%:

Ըստ ներկայացված տվյալների՝ մարտ ամսվա վերջի դրությամբ Եվրոգոտում որպես գործազուրկ հաշվառվել է  19,21 մլն մարդ, իսկ ԵՄ-ում՝ 26,521 մլն մարդ: 

Եվրոգոտու երկրներում մինչև 25 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 24%: Եվրամիությունում ցուցանիշը կազմել է 23,5%:  

Մարտ ամսվա արդյունքներով գործազրկության մակարդակի առավել ցածր ցուցանիշ գրանցվել է Ավստիրայում՝ 4,7%, Գերմանիայում՝ 5,4%, Լյուքսեմբուրգում՝ 5,7%: Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ ցուցանիշը զգալի բարձր է Հունաստանում՝ 27,2%, Իսպանիայում՝ 26,7%, Պորտուգալիայում՝ 17,5%:

Նշենք, որ  2012 թվականի մարտին գործարկության մակարդակը Եվրոգոտւմ կազմել է 11%, իսկ ԵՄ-ում՝ 10,3%:

Share