Բաժին. Տնտեսական

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԱՐԵՋՈՒՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՎԱՅԵԼՈՒՄ ՄԵԾ ՊԱՀԱՆԱՋԱՐԿ

2013 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Գերմանիայում արտադրված գարեջրի վաճառքի ծավալները կրճատվել են 4,3%-ով և կազմել 19,9 մլն հեկտոլիտր: Այս մասին հաղորդում է Գերմանիայի պետական վիճակագրական գործակալությունը:

Նշվում է, որ վաճառված գարեջրի 84,9%-ը բաժին է ընկել ներքին շուկային:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2012 թվականին Գերմանիայում գրանցվել էր գարեջրի վաճառքի ծավալների ռեկորդային ցածր ցուցանիշ: Այս մեկ տարվա ընթացքում վաճառվել էր 96,5 մլն հեկտոլիտ գերմանական գարեջուր:  

2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Եվրամիության անդամ երկրներ գերմանական գարեջրի արտահանման ծավալները կրճատվել են 11,5%-ով և կազմել 2 մլն հեկտոլիտր:

Share