In this photo made with a slow shutter speed, embers light up a hillside behind the Bidwell Bar Bridge as the Bear Fire burns in Oroville, Calif., on Wednesday, Sept. 9, 2020. The blaze, part of the lightning-sparked North Complex, expanded at a critical rate of spread as winds buffeted the region. (AP Photo/Noah Berger)
Հարավային Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհների տնտեսական վնասը կարող է կազմել 135-150 միլիարդ դոլար: AccuWeather-ի հաշվարկներն է ներկայացրել խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Բիլ Վայդելը:
«AccuWeather-ը վերանայել է հարավային Կալիֆորնիայի անտառային հրդեհների ընդհանուր վնասի և տնտեսական կորուստների իր նախնական գնահատականը` մինչև 135-150 միլիարդ դոլար»,- գրել է Վայդելը X-ում: Նախկինում ընկերությունը գնահատել էր 52-57 միլիարդ դոլար վնաս:
AccuWeather-ի ներկայացուցիչն ասել է, որ ընկերության մասնագետներն ակնկալում են, որ փոթորկոտ քամիները և անտառային հրդեհների սպառնալիքի աճը տարածաշրջանում կշարունակվեն նաև հաջորդ շաբաթ: