Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ

Կիպրոսում գործազրկության մակարդակը ռեկորդային բարձր է: Ըստ պաշտոնական վիճակագրության` ընթացիկ տարվա մարտ ամսվա արդյունքներով երկրում գործազուրկ է տնտեսապես ակտիվ բնակչության 14,2%-ը:

Ընդ որում, տղամարդկանց շրջանում գործազրության մակարդակը կազմել է 14%, կանանց շրջանում՝ 14,3%: Մինչև 25 տարեկան երիտասարդների մոտ ցուցանիշն աճել է մինչև 32,3%:

Համեմատության համար նշենք, որ 2012 թվականի մարտին Կիպրոսում գործազրկության մակարդակը կազմել էր 10,7%:

Գործազրկության աճի ցուցանիշով Եվրամիության երկրների շարքում Կիպրոսը զիջում է միայն Հունաստանին:

Share