Բաժին. Տնտեսական

ՉԵԽԻԱՅԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԵՎՐՈՅԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ

Չեխիայի բնակչությունն, ընդհանուր առմամբ, դեմ է երկրում եվրոպական միասնական արժույթի՝ եվրոյի ներդրմանը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի տվյալները:

Ուսումնասիրության համաձայն՝ Չեխիայի բնակչության 77%-ը բացասական է գնահատում չեխական կրոնը եվրոյով փոխարինելու հավանականությունը, ընդ որում՝ 48%-ը նշել է, որ կտրականապես դեմ է եվրոյի ներդրմանը, իսկ մնացյալ 29%-ն իր դիրքորոշման մեջ այդքան էլ կտրուկ չէ. ուղղակի համաձայն չէ: Եվրոյի ներդրմանն ամբողջովին կողմ է Չեխիայի բնակչության միայն 4%-ը:

Հատկանշական է, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ եվրոյի ներդրմանը կողմ են այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձր կրթություն և ներկայացնում են մինչև 30 տարեկան տարիքային խումբը: Միևնույն ժամանակ, եվրոյի ներդրմանը կտրականապես դեմ են 45 տարեկանից բարձր տարիքային խումբը ներկայացնող քաղաքացիները:

Նշենք, որ հարցմանը մասնակցել է 1049 մարդ:

Համեմատության համար հարկ է նշել, որ 2001 թվականին անցկացված համապատասխան հարցման արդյունքներով եվրոյի ներդրմանը կողմ էր արտահայվել Չեխիայի բնակչության 52%-ը, 2007 թվականին՝ 48%-ը, իսկ 2010 թվականին՝ 38%-ը:

Share