Բաժին. Տնտեսական

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՄԵԾԱՑՐԵԼ Է ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2012 թվականին Վենեսուելան 4%-ով ավելացրել է նավթի և նավթամթերքի արտահանումը: Հաշվետու տարում այս երկիրն օրական արտահանել է 2,57 մլն բարել նավթ և նավթամթերք:  

Միևնույն ժամանակ, նավթամթերքի արդյունահանման ծավալները կրճատվել են շուրջ 3%-ով: 2012 թվականին Վենեսուելայում օրական արդյունահանվել է 3,03 մլն բարել նավթ:

Նշենք, որ Վենեսուելան նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպության անդամ է և համարվում է աշխարհում նավթ արտադրող խոշորագույն երկրներից մեկը:

Հաստատված նավթի պաշարներով այս երկիրն աշխարհում առաջինն է: Անկախ գնահատականներով՝ Վենեսուելայի նավթի պաշարները գերազանցում են 296,5 մլրդ բարելը:

Share