Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 3 ԱՆԳԱՄ

Ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Հայաստանում արտադրվել են 8791.2 մլն ՀՀ դրամի ծխախոտային արտադրատեսակներ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալն աճել է շուրջ 3 անգամ:

Ներկայացված տվյալների համաձայն` հունվար-մարտ ամիսներին մեր երկրում արտադրվել է 2195.6 մլն հատ սիգարետ:

Share