Բաժին. Տնտեսական

ԲԱՖԵԹ. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՆ «ԱՆՀԱՋՈՂ» ՈՐՈՇՈՒՄ Է

Հայտնի ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթը, ով ղեկավարում է Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամը, վստահ է, որ ներկա պայմաններում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, ինչպես նաև այլ երկրների կենտրոնական բանկերի որդեգրած քաղաքականությունների արդյունքում պետական պարտատոմսերի գնորդները կրում են զգալի վնասներ: Բաֆեթը նշել է, որ ինքը ցավում է այն մարդկանց համար, ովքեր ներդրումներ են կատարել ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներում:

Հայտնի ներդրողն իր դիրքորոշումը պարզաբանել է հետևյալ կերպ. այն ներդրողները, ովքեր գերադասել են ներդրումներ կատարել ԱՄՆ կարճաժամկետ գազձապետական պարտատոմսերում, բաց են թողել վերջին շուրջ 9 ամսվա ընթացքում ամերիկյան ֆոնդային բորսաներում գրանցված կտրուկ տատանումները, որոնց արդյունքում ամերիկյան բորսայական ինդեքսները հասել են նոր ռեկորդային ցուցանիշների:

Share