Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթական թիմի ներկայացուցիչներ Ֆրանցիսկո Մարմոջելոն և Սաչիկո Կատաոկան դրական են գնահատել Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները:  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ դինամիկ տեղաշարժը ակնհայտ է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում:

Հանդիպմանը նախարար Աշոտյանը ընդդգծել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի  կրթական բարեփոխումների կարևոր գործընկերներից է: Միաժամանակ Աշոտյանը հույս է հայտնել, որ  ՀԲ-ի աջակցությամբ ընթացող բարեփոխումները կլինեն շարունակական:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել է ՀԲ-ի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրին և «Կառավարման խնդիրների լուծումը՝ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումների կենտրոնում» զեկույցին:

Այս համատեքստում կարևորվել է 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը: Նախարարը նշել է, որ Հայաստանն անցում է կատարում բարձրագույն կրթության ոլորտի երրորդ փուլի բարեփոխումներին, որի հիմնական թիրախներից մեկը  բուհական համակարգի կառավարման ռեֆորմներն են, մասնավորապես, բարձրագույն ուսումնական հաստատությունների նոր, առավել արդյունավետ կազմակերպաիրավական կարգավիճակի ընտրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ ծրագրերին առնչվող մի շարք այլ խնդիրներ:

Share