Տնտեսական

Հունգարիան 19 միլիարդ եվրո է կորցրել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները վնաս են հասցնում ամբողջ Եվրոպային, միայն Հունգարիան կորցնում է մոտ 19 միլիարդ եվրո, ուստի ԵՄ առաջնորդները պետք է մտածեն՝ շարունակել այդ քաղաքականությունը, թե ոչ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Եթե նայենք վերջին երեք տարվա թվերին, ապա կտեսնենք, որ պատժամիջոցների պատճառով Հունգարիան կորցրել է մոտ 19 միլիարդ եվրո: Այժմ պատժամիջոցների երկարաձգման հարց կա, բայց ես ասել եմ այլ եվրոպացի առաջնորդներին, որ դա այլևս չի կարող շարունակվել»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հունգարացի պաշտոնյան կարծում է, որ ԵՄ-ն ևս մեկ անգամ պետք է խորապես մտածի՝ պատժամիջոցների քաղաքականությունը որքանով է իր համար շահավետ, հատկապես որ վնաս է հասցնում Եվրոպային:

Share