Տնտեսական

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հարյուրավոր տարիներ էներգիա մատակարարել աշխարհին

Միացյալ Նահանգները կարող է հարյուրավոր տարիներ ամբողջ աշխարհին էներգառեսուրսներ մատակարարել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք կարող ենք աշխարհին էներգիա մատակարարել հարյուրավոր տարիներ: Այս պահին կարող ենք ապահովել լավագույն էներգետիկ ռեսուրսը, քանի որ բնական գազը մաքուր է և արդյունավետ», – ասել է նախագահը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը քայլեր կձեռնարկի երկրում ածխաջրածինների արտադրությունն ավելացնելու և հողմային էներգիայի զարգացումից հրաժարվելու ուղղությամբ:

Share