Բաժին. Տնտեսական

«ԱՐՄԵՆԱԼ»-Ն ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 18%-ՈՎ

2013  թվականի առաջին եռամսյակում Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության  կազմի մեջ, թողարկել է 6856,6  տոննա արտադրանք` 14,1%-ով գերազանցելով 2012  թվականի նույն ցուցանիշը:

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով` ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում արտահանվել է 6984 տոննա ալյումինե փայլաթիթեղ, որը 18,4% ավել է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում: Փայլաթիթեղի արտահանման աճը դրամային տեսքով կազմել է 16,2%` հասնելով գրեթե 22 մլն դոլարի: Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի մեջ 2013 թվականի առաջին եռամսյակում ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը կազմել է 6,0%, իսկ ԱՄՆ արտահանման ծավալում`90% ավելի:

Ինչպես  վկայում է Հայաստանի հարկային ծառայության հաշվետվությունը՝ 2013 թ. Հունվար-մարտին գործարանը հարկերի տեսքով պետբյուջե է մուծել 400,0 մլն դրամ, որը 33,7% գերազանցում է անցած տարվա I եռամսյակի տվյալները:

Share