Բաժին. Տնտեսական

ՎԶԵԲ-Ի ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆՇԵԼ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԸ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Փոքր բիզնեսի աջակցության ծրագիրը նշել է իր գործունեության 10-ամյակը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան նշել է, որ ՓՄՁ-ների զարգացումը Եվրամիության գերակայություններից մեկն է, և ՎԶԵԲ-ի այս նախագիծը ԵՄ-ի կողմից կունենա շարունակական ֆինանսավորում:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը նշել է, որ Հայաստանի բիզնես սեկտորը բազմազան է և արագ զարգացող. գրանցված ձեռնարկությունների 90%-ից ավելին ՓՄՁ-ներ են, որոնք ապահովում են երկրի ՀՆԱ-ի 40%-ը և զբաղվածության մոտ 80%-ը: Ռազլոգը ընդգծել է, որ ՓՄՁ-ները ՎԶԵԲ-ի համար կարևոր նշանակություն ունեն:

ՎԶԵԲ-ի «Փոքր բիզնեսի աջակցության տարածաշրջանային ծրագրի» ղեկավար Յապ Սփրեյն իր հերթին նշել է, որ ՎԶԵԲ-ի «Գործարար խորհրդատվական ծառայություններ» (ԳԽԾ) ծրագիրն աջակցում է առանձին ձեռնարկությունների: Յապ Սփրեյը նշել է, որ 2003 թվականից ԳԽԾ-ն Հայաստանում իրականացրել է ավելի քան 980 նախագիծ՝ ներգրավելով 130-ից ավել խորհրդատու:

Share