Բաժին. Տնտեսական

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության պատվիրակությունը`  նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, այցելել է  Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ):

Այցի շրջանակներում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը: ՀԱԷԿ-ի տնօրենը շրջայցի ընթացքում ներկաներին ծանոթացրել է գործող էներգաբլոկի աշխատանքի նրբություններին ու անվտանգության միջոցառումների ներդրման ընթացքին:

Նշենք, որ Բելառուսը կառուցում է իր առաջին ԱԷԿ–ը և հետաքրքրված է ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանի ունեցած տասնամյակների փորձով, ավելին՝ այդ գործում ակնկալում է նաև հայ մասնագետների աջակցությունը:

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հույս էր հայտնել, որ Հայաստանը Մինսկին մասնագետներ կտրամադրի բելառուսական ԱԷԿ–ի շահագործման հարցում աջակցելու համար։

Երկու երկրները արդեն իսկ ստորագրել են հայ-բելառուսական միջկառավարական համաձայնագրեր` միջուկային անվտանգության և ռադիոակտիվ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Բելառուս մասնագետների համար կարող է օգտակար լինել նաև ատոմային էներգետիկայի ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ հայ մասնագետների համագործակցության  մեծ փորձը:

Share