Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացները: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ կազմակերպվում է հարկային ծառայողի պատրաստման դասընթաց։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում՝ Երևան, Աբովյան, Աշտարակ և Էջմիածին քաղաքներում։
Ովքեր կարող են դիմել
Դասընթացին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
Դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը
Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները․
Դասընթացի ընդունելության փուլերը
Դասընթացի ընդունելությունը բաղկացած է օտար լեզվի իմացության ստուգման, համակարգչային գիտելիքների ստուգման և ընդունելության հարցազրույցի փուլերից։
Դասընթացի նկարագրությունը
Դասընթացը կազմակերպվում է մինչև 2 շաբաթ տևողությամբ, որի ավարտին անցկացվելու է քննություն։ Եթե մասնակիցների ավարտական գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում մասնակիցները դասերից անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավելի դաս, ապա զրկվում են ընդունելության գործընթացին մասնակցելու իրավունքից:
Դիմելու ժամկետը
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2025 թվականի փետրվարի 28-ն-է:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 060 844 988, 060 844 986, 060 844 951 հեռախոսահամարներով կամ գրել taxcustoms@src.training-center.am էլեկտրոնային հասցեին:
Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելության կարգը։
Ներկայացնել դիմում-հայտ։
Դասընթացի հայտարարությունը։