Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ 1 ԵՎ 2 ՑԵՆՏԱՆՈՑ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻՑ

Եվրամիությունը մտադիր է հրաժարվել 1 և 2 ցենտ արժողությամբ եվրո-մետաղադրամներից, որոնք, ըստ եվրոպական կառույցների, ունեն շատ փոքր կիրառություն: Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթղթերի համաձայն` 2002 թվականից ի վեր «փոքրարժեք» մետաղադրամների թողարկման վրա Եվրոգոտու անդամ երկրները ծախսել են մոտ 1,4 մլրդ եվրո:

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2002 թվականից մինչ այժմ թողարկվել է 45,8 մլրդ հատ 1 և 2 ցենտանոց եվրո-մետաղադրամ:

Նշենք, որ այժմ Եվրոգոտում շրջանառվում են նաև 5, 10, 20 և 50 ցենտ արժողությամբ եվրո-մետաղադրամներ:

Share