Բաժին. Տնտեսական

ՆԱՎԹԻ ՋՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԾԱՎԱԼԻ

2012 թվականին նավթի ջրային փոխադրումների ծավալն ավելացել է շուրջ 10%-ով և հասել վերջին շուրջ տաս տարվա կտրվածքով իր առավելագույն մակարդակին: Ինչպես նշում են վերլուծաբանները` ջրային փոխադրումների ծավալի աճը պայմանավորված է ոչ թե նավթի վաճառքի ծավալի աճով, այլ առավել մեծ հեռավորությունների վրա փոխադրումների ավելացմամբ: Մեծացել են Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից դեպի Չինաստան և Հնդկաստան նավթի արտահանման ծավալները:

Share